Դու կարող ես դառնալ այն փոփոխությունը, որ ուզում ես տեսնել շուրջդ: Եթե դու նախաձեռնող ես ու նպատակասլաց, ունես ասելիք, գաղափարներ, որոնք ուզում ես կյանքի կոչել, ուրեմն մենք հրավիրում ենք համագորրծակցության:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը հարթակ է այն երիտասարդների համար, որոնք
- տեսակով ստեղծող են և նախաձեռնող
- անտարբեր չեն ու ձգտում են ակտիվ ներգրավվածություն ունենալ հանրային կյանքում
- պատրաստ են լինել բարեփոխումների շարժիչ ուժը
- փնտրում են համախոհներ՝ իրենց գաղափարները իրագործելու համար
- ցանկանում են գործնական գիտելիքներ ստանալ հաջողության հասած մարդկանց հետ անմիջական շփումների միջոցով

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը քաղաքացիական ակտիվ ցանց է, որը քո համարձակ մտքերը դարձնում է արժեքավոր հանրային ծրագրեր և իրագործում դրանք: